չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Բողոքի ցույցի մասնակից ՌԴ մեկնել ցանկացողներն ԱԳՆ-ի մոտ են՝ հանդիպում են նախարար Մնացականյանի հետ

Բողոքի ցույցի մասնակից ՌԴ մեկնել ցանկացողներն ԱԳՆ-ի մոտ են՝ հանդիպում են նախարար Մնացականյանի հետ

Այսօր կառավարության շենքի մոտ կրկին բողոքի ակցիա էին իրականացնում այն քաղաքացիները, որոնք ցանկանում են մեկնել Ռուսաստան: Նրանք կառավարությունից պահանջում են լուծել իրենց խնդիրը որևէ կերպ:

Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիներն այս պահին գտնվում են ԱԳՆ-ի մոտ: Նրանց հետ զրուցում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

 

Մնացականյանի խոսքերով, Ռուսաստանն այսօր ընդունում է միայն իր քաղաքացիներին, դա այդ երկրի քաղաքականությունն է, Հայաստանը չի կարող այլ երկրի փոխարեն որոշումներ կայացնել:

  • Կիսվել: