երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ԵՄ դեսպանները համաձայնել են 7 ռուսական բանկեր անջատել SWIFT-ից

ԵՄ դեսպանները համաձայնել են 7 ռուսական բանկեր անջատել SWIFT-ից

ԵՄ դեսպանները համաձայնել են 7 ռուսական բանկեր անջատել SWIFT-ից, բայց խնայել են երկրի խոշորագույն վարկատու «Սբերբանկին» եւ մասնակիորեն ռուսական գազային հսկա «Գազպրոմին» պատկանող բանկին, հաղորդում է Bloomberg-ը:

Պաշտոնատար անձանց խոսքով, որոնք ծանոթ են այս որոշմանը, ՎՏԲ-ն եւ Ռուսաստանի բանկը ներառված են այն բանկերի ցանկում, որոնք կանջատվեն SWIFT-ից եւ չեն կարողանա տրիլիոնավոր դոլարների տրանզակցիաներ իրականացնել ամբողջ աշխարհով մեկ:

Այդ ցանկում են նաեւ ռուսական «Բացում» բանկը, Նովիկոբանկը, «Պրոմսվյազբանկը», «Սովկոմբանկը» եւ «Վնեշէկոնոմբանկը»:

Աղրբոյւների փոխանցմամբ, որոշ երկրներ, այդ թվում Լեհաստանը, պնդել են, որ ավելի շատ բանկեր ներառվեն այդ ցուցակում:

  • Կիսվել: