շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
ՊՆ վարչական համալիրում ընթանում են մարտավարամասնագիտական պարապմունքներ

ՊՆ վարչական համալիրում ընթանում են մարտավարամասնագիտական պարապմունքներ

ՀՀ զինված ուժերում այսօր մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային
զորավարժության շրջանակում ՊՆ վարչական համալիրում ծավալվել են կառավարման կետեր, ընթանում են մարտավարամասնագիտական պարապմունքներ։ Ստուգվում է զորատեսակների և ստորաբաժանումների՝ պլանավորման ու ապահովման աշխատանքների արդյունավետությունը, ներկայացվում են զորքերի ղեկավարման նոր մոտեցումներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
 
Զինված ուժերի ղեկավար կազմի առաջադրած խնդիրների իրականացման նպատակով ձևավորված ստորաբաժանումներն ու աշխատանքային խմբերը վերլուծում են տարբեր սցենարներ, կայացնում որոշումներ և հանդես են գալիս զեկույցներով։

  • Կիսվել: