Այս պահին Հայաստան է վերադարձվում մեկ գերի. Սուրեն Պապիկյան
Այս պահին Հայաստան է վերադարձվում մեկ գերի։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
Խոսքը՝ Արթուր Բորիսի Դավիդյանի մասին է, ծնված 1989 թվակին։
Նշենք, խոսքը օգոստոսի 22-ին անհետացած և ադրբեջանական կողմում հայտնված ավագ լեյտենանտ Արթուր Բորիսի Դավիդյանի մասին է։
Պապիկյանը հավելեց, որ նա արդեն Հայաստանում է։