հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայտնի են «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի 2024 թվականի սիրողական մրցաշարի Գեղարքունիքի մարզային փուլի հաղթողները

Հայտնի են «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի 2024 թվականի սիրողական մրցաշարի Գեղարքունիքի մարզային փուլի հաղթողները

Հայտնի են  «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի 2024 թվականի սիրողական մրցաշարի Գեղարքունիքի մարզային փուլի հաղթողները։  

Ինչպես տեղեկանում ենք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, 2024 թվականի ապրիլի 17-ին և 18-ին Գավառի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցում տեղի են ունեցել «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Գեղարքունիքի մարզային փուլի մրցումները, որին  մասնակցում էին մրցաշարի համայնքային փուլի մրցումներում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցական թիմերը։ Թիմերի կազմում ընդգրկված էին նույն դպրոցի 2 տղա և 2 աղջիկ։     

4.jpg (1.72 MB)

Մարզային փուլի մրցումներն անցկացվել են կիսաօլիմպիական համակարգով, որի դեպքում թիմը երկու անընդմեջ պարտությունից հետո դուրս էր մնում հետագա պայքարից։    

Մրցումներն անցկացվել են 2 տարիքային խմբերով: Առաջին տարիքային խմբում ընդգրկված էին 5-9-րդ դասարանների, իսկ երկրորդ տարիքային խումբում՝ 10-12-րդ դասարանների աշակերտները:

Ապրիլի 17-ին պաքարի մեջ են մտել 1-ին տարիքային խմբում ընդգրկված թիմերը։ Ծավալվել է հետաքրքիր պայքար, որի արդյունքում 1-ին տեղը գրավել է Ճամբարակ համայնքի  Ծափաթաղ գյուղի միջնակարգ դպրոցի թիմը։ 2-րդ տեղում էր Գավառի Ավ. Իսահակյանի անվան N4 հիմնական դպրոցի թիմը, 3-րդ հորիզոնականում՝ Գավառի Ս. Քոչարյանցի անվան N1 հիմնական դպրոցի թիմը։
2-րդ տարիքային խմբի թիմերի մրցապայքարը տեղի է ունեցել  ապրիլի 18-ին։ Հետաքրքիր և դիտարժան պայքարի արդյունքում 1-ին հորիզոնականում հայտնվել է Գավառի ավագ դպրոցի թիմը։ 2-րդ տեղում էր Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի թիմը, 3-րդ հորիզոնականում՝ Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը։

Մրցանակային տեղեր գրաված դպրոցական թիմերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և նախարարության կողմից պարգևատրվել են գավաթներով և հավաստագրերով։

«ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի 1-ին տարիքային խմբում ՀՀ Գեղարքունիքի մարզը կներկայացնի Ծափաթաղի միջնակարգ դպրոցի թիմը, իսկ 2-րդ տարիքային խմբում՝ Գավառի ավագ դպրոցի թիմը։ 

  • Կիսվել: