ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Սրանք Հայաստանից թողնելու են միայն Հ  տառը կամ երկիրը դարձնելու են քպստան․ Մինասյան

Սրանք Հայաստանից թողնելու են միայն Հ  տառը կամ երկիրը դարձնելու են քպստան․ Մինասյան

Մենք ուզում ենք հանդիպել միջազգային կառույցների ու դեսպանատների ներկայացուցիչների հետ ու հասկանալ՝ ի վերջո ում հետ գործ ունենք, գործ ունենք իսկապես անկեղծ Հայաստանում բարեփոխումները ֆինանսավորող երկրների այնպիսի ներկայացուցիչների հետ, որոնք ուզում են ճշմարտությունն իմանալ, թե՞ ունենք կեղծ պատկեր: Այս մասին, այսօր Ազգային ժողովում, լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարեց «Հայաստան» խմբակցութան պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Անդրադառնալով Կիրանցի դեպքերին, նա ասաց. «Ժողովրդական ընդվզումը հիմնված է ոչ թե այս կամ այն կուսակցական նպատակների հետ, այլ հայրենիքի պաշտպանության դիրքերից մարդկանց մտահոգող հարցերն են, որ օրակարգ են բերվել: Կիրանցում այսօր տեղի ունեցածը եւս մեկ անգամ ապացուցում է, որ եթե ժողովուրդն ամբողջությամբ չընդվզի այս ազգադավ իշխանությունների գործողությունների դեմ, սրանք Հայաստանից թողնելու են միայն Հ  տառը կամ երկիրը դարձնելու են քպստան, կամ մի վիլայեթ թուրք-ադրբեջանական ինչ-որ իշխանության ներքո:

Այս պահին մեր պատգամավորները Կիրանցում են, հուսանք՝ կլինեն կոնկրետ հաղորդումներ հանցագործությունների մասին: Այդ հաղորդումները կտան նրանք, ում հանդեպ կիրառվել է բռնություն: Մարդիկ վնասվածքներ են ստացել: Անհամաչափ ուժ է կիրառվել մարդկանց նկատմամբ: Դա ակնհայտ է, քննարկելու բան էլ չկա»:

Նա նկատեց, որ քննչական կոմիտեն արդեն պետք է քրեական վարույթներ նախաձեռնած լիներ»:

  • Կիսվել: