ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ապրիլին Գեղարքունիքի մարզում ծնվել է 103 երեխա

Ապրիլին Գեղարքունիքի մարզում ծնվել է 103 երեխա

2024 թվականի ապրիլ ամսին Գեղարքունիքի մարզային ենթակայության ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 103 երեխա, որից 45-ը՝ տղա, 58-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետարանը։

 

103 երեխաներից 18-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 29-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 12-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 1 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

  • Կիսվել: