ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կառավարությունն այսօր 227 մլն 878 հազար դրամ է հատկացրել Շիրակի մարզպետի աշխատակազմին

Կառավարությունն այսօր 227 մլն 878 հազար դրամ է հատկացրել Շիրակի մարզպետի աշխատակազմին

ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրերի շրջանակներում, Կառավարությունն այսօր 227 մլն 878 հազար դրամ է հատկացրել Շիրակի մարզպետի աշխատակազմին։

 

18 մլն 281 հազարը նախատեսվել է Արթիկ համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ Փանիկ բնակավայրի մշակույթի տանն անհրաժեշտ գույքը ձեռբերելու նպատակով:

 

209 մլն 597 հազար դրամը կուղղվի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Հաղթանակ, Ձերժինսկի փողոցների և Ազատության հրապարակի նորոգման աշխատանքները մեկնարկելու նպատակով։ Սուբվենցիոն այս ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 281 մլն 685 հազար դրամ։

  • Կիսվել: