Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ ծաղկեպսակ է դրվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անունից
Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ ծաղկեպսակ է դրվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անունից։
Լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը նշել է․ «Հույս ենք տածում, որ պատմական արդարությունը վերակագնվելու է, և Թուրքիան քաղաքակիրթ աշխարհի առաջ պատասխան է տալու իր կողմից իրականացված ոճրագործության համար։
Ինչպես նշել է Գագիկ Ծառուկյանը՝ Ցեղասպանությունը չունի վաղեմության ժամկետ, և վաղ թե ուշ Թուրքիան պետք է պատասխան տա իր գործած ոճրագործության համար»։