երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Հանրապետության տարածքում մարտի 4-ի և 6-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 7-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 7-ի գիշերը լեռնային շրջաններում՝ ձյուն։ Մարտի 5-ին, 6-ի գիշերը և 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-4 մ/վ, մարտի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ, 7-ին՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 4-ին և 5-ին աստիճանաբար կբարձրանա 3-5  աստիճանով։

Երևանում մարտի 4-ին և 5-ին, 6-ի գիշերը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 6-ի երեկոյան ժամերին, 7-ին սպասվում է անձրև։

  • Կիսվել: