չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Շահեն Հարությունյանը ոստիկանության բաժնում է

Շահեն Հարությունյանը ոստիկանության բաժնում է

Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքով քաղաքական ակտիվիստ Շահեն Հարությունյանը ոստիկանության բաժնում է: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

«Շահեն Հարությունյանը ներկայացել է բաժին՝ կատարվածի վերաբերյալ բացատրություն տալու»,- հայտնեցին Ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ Գրիբոյեդովի արձանը կարմիր ներկով ներկել էր ակտիվիստ Շահեն Հարությունյանը ի պատասխան ռուսական Արմավիր քաղաքի հայկական եկեղեցու բակում Գարեգին Նժդեհի հուշատախտակի պղծման, այնուհետ ապամոնտաժման։ Նշենք, որ ժամեր անց Երևանի Կենտրոն թաղապետարանի ջանքերով Գրբոյեդովի արձանը մաքրվեց ներկից։

  • Կիսվել: