կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հայրապետյանը վերջին շրջանում այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ

Հայրապետյանը վերջին շրջանում այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ

Այսօր ԲՏԱ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանի հետ այցելել եմ «Գալակտիկա» ընկերություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Տնօրեն Արա Միրզոյանի ուղեկցությամբ շրջայց ենք կատարել տարածքում, ծանոթացել ՓԲԸ-ի գործունեությանը, առկա խնդիրներին։ Իմ խոսքում նշել եմ, որ մտադիր ենք ջանքեր ներդնել ոչ միայն այդ խնդիրները լուծելու, այլև, առհասարակ, զարգացման նոր ծրագրերի միջոցով բարձրացնել ընկերության արդյունաբերական արտադրության կարողությունները։

Հանդիպել եմ նաև նույն տարածքում գործունեություն իրականացնող այլ ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ, խոսել իրականացվող աշխատանքների մասին, ծանոթացել նրանց կողմից մշակված արտադրանքներին և արտադրական գործընթացներին, լսել բարձրացված խնդիրներն ու մտահոգությունները:

Հավելեմ, որ վերջին շրջանում այցեր եմ կատարել նաև «Գառնի լեռ», «Արսենալ», IDS ռազմարդյունաբերական ընկերություններ»,-նշել է նա։

  • Կիսվել: