կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը քարաթափման հետևանքով շարունակում է փակ մնալ

Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը քարաթափման հետևանքով շարունակում է փակ մնալ

Մարտի 20-ին՝ ժամը 11:56-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածին տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհը երկկողմանի փակվել է․ անհրաժեշտ է օգնություն:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
 
Փրկարարները «Վայքի ՃՇՇ» ընկերության աշխատակիցների հետ իրականացնում են քարերի հեռացման աշխատանքներ։

  • Կիսվել: