երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Նեղոցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի

Նեղոցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական նշանակության ավտոճանապարհին հունիսի 10-ին իրականացվելու են քարաթափման աշխատանքներ, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 14:00-19:00-ն ընկած հատվածում, Նեղոցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Քարաթափման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։

 

Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը:

  • Կիսվել: