երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Քարաթափում՝ «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի մոտակայքում

Քարաթափում՝ «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի մոտակայքում

Մայիսի 15-ին, ժամը 15:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Քարերը հեռացնելու համար անհրաժեշտ է եղել օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ քարերը դուրս են բերել ճանապարհի եզրից:

 

  • Կիսվել: