երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լվովյան փողոցի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում քաղաքապետարանի դիմաց և խնդրում են Տիգրան Ավինյանի հետ հանդիպում

Լվովյան փողոցի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում քաղաքապետարանի դիմաց և խնդրում են Տիգրան Ավինյանի հետ հանդիպում

Լվովյան փողոցի մի խումբ բնակիչներ, որոնց տները մի քանի օր առաջ քաղաքապետի որոշմամբ քանդվել են համայնքային հողի վրա կառուցված ապօրինի շինություններ լինելու հիմքով, այս պահին քաղաքապետարանի դիմաց են, խնդրում են քաղաքապետի հետ հանդիպում: 

«26 հեկտարը կանաչապատ տարածք է, 4 հեկտարն է, ըստ քաղաքապետարանի, խնդրահարույց, հիմա մենք ուզում ենք քաղաքապետի հետ քննարկում»,- նշեց Արամ Պետրոսյանը, ով Լվովյան փողոցի բնակիչ է։

Բնակիչները նշում են նաև, որ իրենց թող կարգավիճակ տրամադրեն. «Նշված հատվածի հողը թող տրամադրեն ժողովրդին, մենք գույքահարկ ենք վճարել ու կշարունակենք վճարել:

Պատրաստ ենք կոմպրոմիսի, որպեսզի չլինի լարված իրավիճակ»,- նշում են բնակիչները:

  • Կիսվել: