չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Լևոն Քոչարյանը՝ կուսակցություն ստեղծելու մասին

Լևոն Քոչարյանը՝ կուսակցություն ստեղծելու մասին

Վիկտոր Սողոմոնյանը հերքել է, չկա նման բան. այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Լեւոն Քոչարյանը՝ անդրադառնալով լուրերին, թե ինքը կամ իր եղբայրը պատրաստվում են կուսակցություն հիմնել:

Լևոն Քոչարյանը նշեց նաև, որ «Վերնատուն» ակումբի ֆինանսավորման հետ իրենց ընտանիքը առնչություն ունի:

Նա անդրադարձավ նաև Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությանը, ով դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերը, որոնցով վերջինս իրեն  ազատել էր գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից եւ զրկել արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից:

«Որքան ես եմ հասկանում, նման պաշտոն ունեցող մարդը չպետք է քաղաքականությամբ զբաղվի, ինչը նա արել է», - ասաց ՀՀ երկրորդ նախագահի որդին:

  • Կիսվել: