կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը

Կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում Եվրոպական միության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ Հայաստանում կրթական բարեփոխումների վերաբերյալ քաղաքականության երկխոսության հարթակի շրջանակում կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը:
 
Համաժողովին ներկա են եղել և ելույթներով հանդես եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանատների, կրթության ոլորտի ներկայացուցիչներ:
 
Համաժողովի ընթացքում քննարկվել են կրթության համակարգի բարեփոխումները, հիմնախնդիրներն ու հնարավորությունները՝ ներկայացնելով կրթության ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի ռազամավարությունից բխող միջոցառումների պլանի կատարմանը:

  • Կիսվել: