կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Իրանի նախագահը ծրագրել էր մայիսի 19-ին այցելել Հայաստան, սակայն վերջին պահին այցը հետաձգվել է

Իրանի նախագահը ծրագրել էր մայիսի 19-ին այցելել Հայաստան, սակայն վերջին պահին այցը հետաձգվել է

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ծրագրել էր մայիսի 19-ին այցելել Հայաստան, սակայն վերջին պահին այցը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ակնկալվում էր, որ Ռայիսին կմասնակցի ՀՀ տարածքում տրանսպորտային միջանցքների բացմանը»,- փոխանցում է լրատվամիջոցը։

Հիշեցնենք, որ այսօր Իրանի և Ադրբեջանի նախագահները  մասնակցեցին երկու երկրների սահմանին, Արաքս գետի վրա կառուցված ամբարտակի բացման արարողությանը, իսկ վերադարձի ճանապարհին Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի ենթարկվեց։

  • Կիսվել: