երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արմավիր-Խանջյան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը․ վարորդն և ուղևորը հոսպիտալացվել են

Արմավիր-Խանջյան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը․ վարորդն և ուղևորը հոսպիտալացվել են

Մայիսի 8-ին, ժամը 04:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արմավիր-Խանջյան ավտոճանապարհին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Մ., ծնված 1990 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և ուղևոր Կ. Ս.-ին (ծնված 1990 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Գ․ Մ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Կ․ Ս.-ինը՝ միջին ծանրության:

  • Կիսվել: