257 հոգեմետ դեղահաբ՝ օտարերկրացու մոտ. Արագածոտնի պարեկների բացահայտումը տեսանյութ
Արագածոտնի մարզի պարեկները ապրիլի լույս 5-ի գիշերը Երևան-Գյումրի ճանապարհին ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Աշտարակի բաժին են տեղափոխել մի օտարերկրացու։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է տարբեր գրառումներով 257 հոգեմետ դեղահաբ։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։