շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. «Pathfinder»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվել. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. «Pathfinder»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվել. կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարագոծտնի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում 43-ամյա Անուշավան Գ.-ն իր վարած «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 12 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և շրջվելով հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց մոտ 2 մետր հեռավորության վրա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորներ, 36-ամյա Անի Սերոբյանը և 5-ամյա Շանթ Գ.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանալ են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Թորգոմ Գրիգորյանն ու Արմեն Արմենակյանը:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները:  

Վթարի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:  

Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

  • Կիսվել: