կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սուրճ հյուրասիրելը, ծաղիկ նվիրելը, կամ ճաշի հրավիրել ու հաշվը փակելը ընդունելի՞ նվերներ են. Վարդանյանը՝ փոխնախարարին

Սուրճ հյուրասիրելը, ծաղիկ նվիրելը, կամ ճաշի հրավիրել ու հաշվը փակելը ընդունելի՞ նվերներ են. Վարդանյանը՝ փոխնախարարին

Արդյոք սուրճ հյուրասիրելը, Մարտի 8-ին ծաղիկ նվիրելը, կամ Ձեզ ճաշի հրավիրել ու հաշիվը փակելը ընդունելի է նվերների օրենքի տեսանկյունից: Այս մասին այսօր ԱԺ պետական իրավական հանձնաժողովի նիստի ժամանակ դիմելով Արդարադատության փոխնանարար Կարեն Կարապետյանին՝ հարցրեց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

«Ես հանցավոր վարքագիծ ունենալու որեւէ ցանկություն չունեմ, բայց սուրճ առաջարկելու իրավունքից եւս չեմ ուզում զրկվել: Հիմա չգիտեմ՝ օրենքը կխախտեմ, թե ոչ, բայց Մարտի 8-ին հաստատ շնորհավորելու եմ»,-ասաց Վարդանյանը:

Ի պատասխան փոխնախարարն ասաց, որ առաջարկվող նախագիծը վերաբերում է պետության սեփականություն դարձած նվերների տնօրինմանը:

«Մենք գնում ենք նրան, որ պաշտոնական պարտականությունների հետ կապված որևէ նվերի ընդունումը, ի վերջո, դառնալու է սահմանափակ և 160,000 դրամը գերազանցող որևէ նվեր, բացառությամբ մերձավոր ազգականից ստացած, պետք է լինի «տաբու»:

Մարտի 8-ի նվերները, հաշվի առնելով դրանց սիմվոլիզմը և վստահ լինելով, որ դրանք չեն հետապնդելու նպատակ՝ ազդեցություն գործել Ձեր գործընկերների վրա, ես վստահ եմ, որ դուք կաշկանդված չեք լինի Ձեր շնորհավորանքն իրականացնելուց: Կներեք, որ Ձեզ կրակը գցեցի պարոն Վարդանյան»,- պատասխանեց փոխնախարարը:

  • Կիսվել: