կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Տաջիկստանն իր քաղաքացիներին հորդորել է ձեռնպահ մնալ Ռուսաստան մեկնելուց

Տաջիկստանն իր քաղաքացիներին հորդորել է ձեռնպահ մնալ Ռուսաստան մեկնելուց

Տաջիկստանի Արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիներին հորդորել է ձեռնպահ մնալ Ռուսաստան մեկնելուց։

Համապատասխան հայտարարության մեջ ասված է, որ Ռուսաստան պետք է մեկնել միայն հրատապ անհրաժեշտության դեպքում։

Նշենք, որ հայտարարությունն արվել է Մոսկվայի մերձակայքում գտնվող Crocus City Hall համերգասրահի վրա հարձակումից հետո Կենտրոնական Ասիայի երկրներից միգրանտների վրա Ռուսաստանի պետական կառույցների կողմից ճնշումների կտրուկ աճի ֆոնին, իսկ  նախօրեին Տաջիկստանի ԱԳՆ-ն հայտնել է Ռուսաստան մուտքի զանգվածային մերժումների մասին։

Հիշեցնենք նաև, որ գործով ձերբակալված կասկածյալների մեծ մասը Տաջիկստանի քաղաքացիներ են։

 

  • Կիսվել: