երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է «Iran Expo 2024» ցուցահանդես

Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է «Iran Expo 2024» ցուցահանդես

Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է Չաբահարի ազատ գոտու տաղավար, գրում է parstoday.ir-ը:

«Iran Expo 2024» ցուցահանդեսի առաջին օրը ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է Իրանի հարավում գտնվող Չաբահարի ազատ գոտու տաղավար և ծանոթացել տարածաշրջանի արտադրական և արտահանման հնարավորություններին, հանդիպել կազմակերպության գործադիր տնօրենի հետ։

Հանդիպմանը քննարկվել են նոր Հյուսիս-Հարավ միջանցքի ոլորտում, Հնդկաստան - Իրան (Չաբահար և Արաս) - Հայաստան երկկողմ և բազմակողմ համագործակցության հնարավորությունները։

  • Կիսվել: