երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 69 դեպք, արձանագրվել է 10 ՃՏՊ․ օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 69 դեպք, արձանագրվել է 10 ՃՏՊ․ օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 69 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։

 

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, խարդախության՝ 8, անձնական ունեցվածքի գողության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, ֆիզիկական ներգործության և բնակարանային գողության՝ 4-ական, հոգեկան ներգործության, զենք-զինամթերքի առգրավման և վստահված գույքը հափշտակելու՝ 3-ական, խուլիգանության, ինքնիրավչության և կաշառակերության՝ 2-ական, մարդու առևանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, շորթման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրանյութի իրացման, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, երեխայի առուվաճառքի, ապացույցներ կեղծելու, արդարադատության իրականացման կամ գործի քննությանը միջամտելու և պաշտոնեական անփութության ու պետական սահմանն ապօրինի հատելու՝ 1-ական դեպք։

 

Հայտնաբերվել է 7 հետախուզվող։

 

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: