չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Գերմանիայում ռուսաստանցու դանակի հարվածներից մահացածներն ուկրաինացի զինծառայողներ էին. Ուկրաինայի ԱԳՆ

Գերմանիայում ռուսաստանցու դանակի հարվածներից մահացածներն ուկրաինացի զինծառայողներ էին. Ուկրաինայի ԱԳՆ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ շաբաթ օրը Գերմանիայում դանակի հարվածներից մահացած Ուկրաինայի երկու քաղաքացիները հանրապետության զինված ուժերի զինծառայողներ էին և վերականգնողական փուլ էին անցնում Գերմանիայում։ Վնասվածքներից 36-ամյա տղամարդը տեղում է մահացել, երկրորդ տուժածին՝ 23-ամյա պատանուն, ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:

Կրկնակի սպանության կասկածանքով ձերբակալվել է ՌԴ 57-ամյա մի քաղաքացի, որը բնակվում է հանցագործության վայրին մոտ, նրա անունը չի հրապարակվում:

Ըստ ԶԼՄ-ների՝ իշխանությունները դեռ չեն պարզել սպանության դրդապատճառը, ինչպես նաև հայտնի չէ՝ արդյոք սպանվածները ճանաչե՞լ են կասկածյալին։

  • Կիսվել: