չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Բանակցությունները կանցկացվեն բացառապես Ադրբեջանի և Հայաստանի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա. Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչ

Բանակցությունները կանցկացվեն բացառապես Ադրբեջանի և Հայաստանի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա. Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչ

Ղազախստանի իշխանությունները, Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը կազմակերպելիս, բանակցություններում հանդես չեն գալու որպես միջնորդ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք նման բանակցություններ ենք ծրագրում Ալմաթիում։ Մենք այժմ կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերների հետ։ Առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև։ Կցանկանայի նշել, որ խոսքը Աստանայի միջնորդության մասին չէ, մենք տրամադրում ենք միայն բարի կամքի ծառայություններ, այսպես կոչված, good offices»,- ասել է Սմադիարովը։

ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ադրբեջան և Հայաստան կատարած իր վերջին այցերի ժամանակ նշել է այդ երկրների միջև ամուր երկարաժամկետ խաղաղության հաստատման կարևորությունը։ Տոկաևը նաև հայտարարել է Ղազախստանի պատրաստակամության մասին՝ օգնություն ցուցաբերել՝ հարթակ տրամադրելով Բաքվի և Երևանի միջև բանակցությունների համար։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: