կիրակի, հունիս 9
9 / 6 / 2024
Մաշտոցյան Մատենադարանից Երևանի Զորավոր Սուրբ Աստվավածածին եկեղեցի է տարվել Զորավոր Ավետարանը

Մաշտոցյան Մատենադարանից Երևանի Զորավոր Սուրբ Աստվավածածին եկեղեցի է տարվել Զորավոր Ավետարանը

Ավանդույթի համաձայն, Մաշտոցյան Մատենադարանից Երևանի Զորավոր Սուրբ Աստվավածածին եկեղեցի է տարվել Զորավոր Ավետարանը՝ ի հիշատակ Մովսես Տաթևացի կաթողիկոսի, հայտնում են Մատենադարանից:

Խնդրակատար ու հրաշագործ համբավ ունեցող ձեռագիրը դուրս է բերվել Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի օրհնությամբ ու Մատենադարանի աշխատակիցների ուղեկցությամբ: Ավետարանը մի քանի ժամով հանգրվանել է Երևանի հնագույն եկեղեցում, որն իր անունը ստացել է Զորավոր Ավետարանից։

Ձեռագիրը գրվել ու նկարազարդվել է 13-14-րդ դարերում Կիլիկիայում և այժմ ունի 292 մագաղաթյա թերթ:

  • Կիսվել: