չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Եվրոպան իրականացրել է Ariane 6 հրթիռի գաղտնի փորձարկումներ

Եվրոպան իրականացրել է Ariane 6 հրթիռի գաղտնի փորձարկումներ

Եվրոպական Ariane 6 տիեզերական հրթիռն անցել է հաջող կրակային փորձարկումներ։ Այս մասին հայտնում է European Spaceflight-ը՝ հղում անելով ArianeGroup ընկերությանը։
Թեստերը տեղի են ունեցել ապրիլի 12-ին, սակայն ArianeGroup-ն ավելի ուշ է խոսել դրանց մասին։

 

Փորձարկումները տեւել են, ընդհանուր առմամբ, 66 րոպե։
Հրատարակությունը հավաստիացնում է, որ փորձարկումները կարող էին իրականացվել գաղտնիության պայմաններում, քանի որ դրանց մասին ոչինչ չի հաղորդվում Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) հերթական պաշտոնական մամուլի հաղորդագրություններում։
Հունվարին հրատարակությունը հիշեցրել էր, որ Ariane 6-ի առաջին թռիչքը նախատեսված է հունիսի 15-ից հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում։

  • Կիսվել: