երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի դեկտեմբերի և 2024 թվականի հունվարի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:

 
 
  • Գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Դավիթ Աղաջանյանը փոխադրվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:
  • Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ Աղավնի Մադոյանը փոխադրվել է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:
  • Գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Աբգար Առաքելյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:
  • Գագիկ Աղասյանն ազատվել է Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնից:
  • Լուսինե Ասլանյանը նշանակվել է Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազի հաստիքին՝ 2024 թվականի  հունվարի 9-ից:
  • Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազ Թագուհի Հարությունյանը փոխադրվել է Շիրակի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:
  • Շիրակի մարզի դատախազության դատախազ Հայկանուշ Ավալյանը փոխադրվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:
  • Աննա Մկրտչյանը նշանակվել է Շիրակի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի  հունվարի 9-ից:
  • Ռոլանդ Գրիգորյանը նշանակվել է Շիրակի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի  հունվարի 9-ից:
  • Սարգիս Պետրոսյանը նշանակվել է Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից:
  • Լոռու մարզի դատախազության դատախազ Տարոն Մխիթարյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:
  • Մանե Սաֆարյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի  հունվարի 9-ից:
  • Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Շուշան Հոդաբաշյանը փոխադրվել է Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի  հունվարի 9-ից:
  • Հայկուհի Մարտիկյանը նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի  հունվարի 9-ից:
  • Արարատի մարզի դատախազության ավագ դատախազ Ահարոն Սաֆարյանը փոխադրվել է նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
  • Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ Լիլիթ Նիկողոսյանը փոխադրվել է Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:
  • Արարատի մարզի դատախազության դատախազ Աիդա Հակոբյանը փոխադրվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:
  • Տիգրան Մուրադյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի  հունվարի 9-ից:
  • Խալուհի Մովսիսյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի  հունվարի 9-ից:
  • Արսեն Ավետիսյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի  հունվարի 9-ից:
  • Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Կարեն Խաչատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Վազգեն Աբրահամյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի  հունվարի 9-ից:
  • Դիանա Կյուրեղյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի  հունվարի 9-ից:
  • Սյունիքի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Կարեն Ղազարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Սյունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազ Տիգրան Սուքիասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Յուրիկ Սրապիոնյանը նշանակվել է Սյունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի  հունվարի 9-ից:
  • Գոհար Ղուկասյանը նշանակվել է Սյունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին և գործուղվել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի թափուր հաստիքին` 2024 թվականի հունվարի 9-ից 2025 թվականի հունվարի 9-ը՝ ներառյալ:
  • Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Էդմոնդ Գրիգորյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի  հունվարի 9-ից:
  • Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ Եսայի Աբովյանը փոխադրվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:
  • Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Լիանա Քոչարյանը փոխադրվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի հունվարի 9-ից:

  • Կիսվել: