երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արամ Հովհաննիսյանի նախագահությամբ Երևան քաղաքի վարչությունում տեղի է ունեցել խորհրդակցություն

Արամ Հովհաննիսյանի նախագահությամբ Երևան քաղաքի վարչությունում տեղի է ունեցել խորհրդակցություն

Փետրվարի 8-ին ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի նախագահությամբ տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն:

Ամփոփվեցին 2023 թ. 12 ամիսների ընթացքում ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

Բացման խոսքով հանդես եկավ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը:

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Խորեն Բարխոյանը ներկայացրեց հաշվետու ժամանակահատվածում վարչության և ենթակա ստորաբաժանումների իրականացրած օպերատիվ-ծառայողական գործունեության աշխատանքների արդյունքները:

Նա անդրադարձավ ստորաբաժանումների կողմից իրականացված ինչպես թվային, այնպես էլ օպերատիվ և ծառայողական աշխատանքներին:

Անդրադարձ եղավ նաև արձանագրված թերություններին: Նշվեց, որ չնայած վարչության և ենթակա ստորաբաժանումների աշխատանքի արդյունքները, ընդհանուր առմամբ, դրական են, այնուամենայնիվ, առկա թերացումներն ու բացթողումները վերացնելու ուղղությամբ պետք իրականացնել ամենօրյա հետևողական աշխատանք:

Խորհրդակցության ընթացքում եղան քննարկումներ, վերլուծվեցին խնդիրների արագ լուծման հնարավորությունները:

Անդրադարձ կատարվեց նաև ոստիկանությունում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես՝ Քրեական ոստիկանության ձևավորմանն ու կադրային համալրումներին:

Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի կողմից տրվեցին մի շարք հանձնարարականներ՝ ինչպես առանձին դեպքերով, այնպես էլ ընդհանուր աշխատանքների վերաբերյալ:

  • Կիսվել: