երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա  Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման փաստին. Կոստանյան

Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման փաստին. Կոստանյան

Երևանն ակնկալում է, որ ի վերջո ՀԱՊԿ-ը քաղաքական գնահատական կտա այն փաստին, որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները օկուպացվել են, լրագրողների հետ զրույցում ասաց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

«Հայաստանի Հանրապետության սահմանները շատ պարզ են, շատ պարզ է բոլորի համար, թե որն է ՀՀ սուվերեն տարածքը։ Ըստ էության ՀԱՊԿ քարտուղարության հայտարարությունը, չնայած դա էլ է վիճելի՝ արդյոք ՀԱՊԿ քարտուղարությունը իրավասու է նման հայտարարություններ անել ՀԱՊԿ անդամ պետությունների անունից, թե ոչ։

Մեր դիրքորոշումը չի փոխվել, և մենք ակնկալում ենք, որ ի վերջո ՀԱՊԿ-ը քաղաքական գնահատական կտա այն փաստին, որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները օկուպացվել են, մասնավորապես 2022թ. սեպտեմբերին», - այսօր շեշտեց արտաքին գործերի նախարարի տեղակալը։

  • Կիսվել: