երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մեր սուվերեն իրավունքն է զարգացնել հարաբերությունները մեր բոլոր գործընկերների հետ, այդ թվում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի. ԱԳ փոխնախարար

Մեր սուվերեն իրավունքն է զարգացնել հարաբերությունները մեր բոլոր գործընկերների հետ, այդ թվում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի. ԱԳ փոխնախարար

Վաղը քննարկելու ենք ՀՀ-ԵՄ և ՀՀ-ԱՄՆ երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև քննարկելու ենք եռակողմ համագործակցությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

«Հանդիպումն ուղղված է մեր տնտեսական հնարավորություններին, մեր կարողությունների բարձրացմանը։ Չեմ կարծում, որ աշխարհաքաղաքական մեծ միջոցառում պետք է դարձնենք այն, իհարկե, այն շատ կարևոր է մեզ համար։ Պետք է փորձենք ճիշտ կառավարել այն ակնկալիքները, որոնք կան»,-ասաց փոխնախարարը։

Նա ասաց, թե կան պետություններ, որոնք տարբեր կերպ են մեկնաբանում Բրյուսելում կայանալիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համատեղ հանդիպումը։

«Մեր սուվերեն իրավունքն է զարգացնել հարաբերությունները մեր բոլոր գործընկերների հետ, այդ թվում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի»։

Ինչ վերաբերում է ՌԴ-ի հետ հարաբերություններին, Վահան Կոստանյանն ասաց, թե ՌԴ ԱԳՆ որոշ ներկայացուցիչների հայտարարությունները բնավ որևէ կերպ չեն նպաստում երկխոսության միջոցով առկա խնդիրները քննարկելուն։

  • Կիսվել: