երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ոչ մեկի գործիքը չենք պատրաստվում լինել. Վահան Կոստանյան

Ոչ մեկի գործիքը չենք պատրաստվում լինել. Վահան Կոստանյան

Մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները բոլոր գործընկերների հետ, որոնց հետ մեր պետական շահերը համընկնում են։ Ոչ մեկի գործիքը չենք պատրաստվում լինել, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ արձագանքելով ՌԴ ԱԳ ներկայացուցիչների հայտարարությանը, թե Հայաստանը վերածվում է Արևմուտքի վտանգավոր գործիքի։

«Միգուցե մեր ինքնիշխան արտաքին քաղաքականությունը որոշակի նյարդայնացում է առաջացնում տարբեր մայրաքաղաքներում, դրան որևէ կերպ չեմ կարող արձագանքել։ Միայն կարող եմ առողջություն մաղթել»,-ասաց Կոստանյանը։

  • Կիսվել: