երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Միշտ պետք է պատրաստ լինենք մեր երկրի պաշտպանությանը.Օհանյան

Միշտ պետք է պատրաստ լինենք մեր երկրի պաշտպանությանը.Օհանյան

Չէի ուզենա մեր ժողովրդին վախեցնել, բայց մենք այնպիսի իրավիճակում ենք, որ մշտապես պետք է պատրաստ լինենք մեր երկրի պաշտպանությանը: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Այնտեղ, որտեղ բանակցություններն ավարտվում են, ակնհայտ է, որ այնտեղ սկսում են պատերազմական գործողությունները: Դրա համար մենք մեր երկրի անվտանգության ապահովման հարցում երկու առաջնահերթություն պետք է տեսնենք. Առաջինը ազգային երաշխիքների ձեւավորումը՝ դա բանակն է, համախմբումն է, ժամանակին մեր սահմանների ամրապնդելն է: Այս ուղղությամբ որոշակի աշխատանքներ արվում են, բայց  ուշացած: Եվ իհարկե, միջազգային երաշխիքների ձեւավորումն է, որը արտքաին քաղաքականությունն է՝ խելացի բանակցային գործողություններով:

Մեր իրավիճակում վատթարացնել հարաբերությունները հատկապես ռազմավարական գործընկերների, հարեւանների հետ եւ դրա փոխարեն անորոշություն ունենալ մեր տարածաշրջանում, անընդունելի է»,- ասաց նա:

  • Կիսվել: