ՔՊ-ի թիմը շատ կուռ է. Փաշինյանը՝ ՔՊ-ից Բագրատ Սրբազանի շարժմանը մասնակցելու մասին
Ես կարծում եմ՝ ՔՊ-ի քաղաքական թիմը շատ կուռ է, եւ շարունակելու է լինել կուռ, որն ապացուցվել է փաստերով 2020-2021-ի իրադարձություններով: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի այն հայտարարությանը, թե ՔՊ-ի բարձրաստիճան շրջանակներից ազդակներ են ստանում իրենց շարժմանը մասնակցելու:
«Էդ կարգի էժան տրյուկները թերեւս իրենք իրենց մասին խոսում են: Էդ ո՞վ է ում որեւէ բանից կապած պահում, որ մի հատ էլ դավադրապաշտություններ են բան անում»,-ասդաց Փաշինյանը: