կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը

Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը

Հայաստանում պահպանվում են աշխատավարձի աճի միտումները: Այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 8.2 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 282 հազար 879 դրամ: Այս տարվա մարտին, փետրվարի համեմատ, այն ավելացել է 12.5 տոկոսով, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ աճը կազմել է 8.1 տոկոս:

Նշվում է, որ այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 307 հազար 655 դրամ:

  • Կիսվել: