կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Պուտինի երդմնակալությանը ոչ բարեկամ երկրներին հրավիրելը «ազդանշան» է Ռուսաստանի կողմից․ Ռյաբկով

Պուտինի երդմնակալությանը ոչ բարեկամ երկրներին հրավիրելը «ազդանշան» է Ռուսաստանի կողմից․ Ռյաբկով

Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը ոչ բարեկամ երկրների դեսպաններին հրավիրելը Ռուսաստանի կողմից ազդանշան է, որ Մոսկվան հետևում է արարողակարգին։ Այս մասին ռուսական Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Անկեղծ ասած, որոշումը հեշտ չէր, բայց մենք բոլոր իմաստով քաղաքավարի մարդիկ ենք, մենք հետևում ենք արարողակարգին։ Կարծում եմ, որ ոչ բարեկամ երկրների ներկայացուցիչներին հրավիրելը նույնպես որոշակի ազդանշան է մեր կողմից»,-ասել է նա:

  • Կիսվել: