երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հայոց ցեղասպանության մասին մտածելիս Բուայեին «համակում են զգացմունքներն ու զայրույթը»

Հայոց ցեղասպանության մասին մտածելիս Բուայեին «համակում են զգացմունքներն ու զայրույթը»

Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ Վալերի Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ:

Նա իր թվիթերյան էջում գրառում է արել՝ հիշեցնելով, որ դրա զոհ է դարձել ավելի քան մեկ միլիոն մարդ։

«Զգացմունքներն ու զայրույթը համակել են ինձ այսօր առավոտյան Հայոց ցեղասպանության հիշատակի կապակցությամբ: Էմոցիաներ՝ այս ցեղասպանության մասին մտածելիս, որին զոհ գնաց ավելի քան մեկ միլիոն մարդ։ Զայրույթ՝ Արցախում տեղի ունեցած նոր էթնիկ զտումների, այդ թվում՝ քաղբանտարկյալների առկայության համար...»,-նշել է Բուայեն:

 

  • Կիսվել: