ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հայաստանը հրաժարվել է Լաչինի միջանցքում զուգահեռ վերահսկողությունից. Բայրամով

Հայաստանը հրաժարվել է Լաչինի միջանցքում զուգահեռ վերահսկողությունից. Բայրամով

Հայաստանը հրաժարվել է զուգահեռ վերահսկողություն իրականացնել Լաչինի միջանցքում, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
 
«Ադրբեջանական կողմի առաջարկներից մեկը Լաչինի ճանապարհին թափանցիկ վերահսկողության ռեժիմի ներդրումն էր։ Սակայն, Հայաստանը հրաժարվեց զուգահեռ վերահսկողության առաջարկից։ Այս դեպքում Լաչինի ճանապարհին թափանցիկ հսկողություն ապահովելու համար Ադրբեջանը ապրիլի 23-ին քայլեր ձեռնարկեց մուտքի վերահսկման գործառույթները կատարելու համար», - ասել է Բայրամովը` Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնայի հետ մամուլի ասուլիսում։
 
Նրա խոսքով՝ Լաչինի միջանցքը բաց կլինի մարդասիրական բոլոր նպատակների համար։

  • Կիսվել: