կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանը վճռական է խաղաղ գործընթացն առաջ մղելու հարցում. Բայրամովը` Ֆիդանին

Ադրբեջանը վճռական է խաղաղ գործընթացն առաջ մղելու հարցում. Բայրամովը` Ֆիդանին

Ադրբեջանը, չնայած առկա դժվարություններին և մարտահրավերներին, վճռական է խաղաղ գործընթացն առաջ մղելու հարցում։ Ինչպես հաղորդում է АПА-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը։

Ֆիդանը մանրամասն տեղեկացվել է տարածաշրջանային ներկա իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության գործընթացի, ինչպես նաև առաջիկա մարտահրավերների մասին, հաղորդում է լրատվամիջոցը` վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ն: «Մենք վստահ ենք, որ հարաբերությունների կարգավորումն իր հերթին կնպաստի տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը»,- նշել է Բայրամովը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: