երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Պուտինը ստորագրել է Միշուտինին ՌԴ վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը

Պուտինը ստորագրել է Միշուտինին ՌԴ վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Միխայիլ Միշուստինին երկրի վարչապետ է նշանակել, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 83-րդ հոդվածի Ա կետի համաձայն՝ Միխայիլ Միշուստինին նշանակել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար»,– ասված է հրամանագրում։

Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումային առաջարկել էր Միշուստինին վարչապետ վերանշանակել: Ավելի ուշ Պետդուման հավանություն տվեց Միշուստինի թեկնածությանը։

Միշուստինը նախարարների կաբինետը գլխավորում էր 2020 թվականի հունվարից։ Ռուսաստանում անցկացված նախագահական ընտրություններից հետո, օրենքի համաձայն, գործող կառավարությունը վայր է դրել իր լիազորությունները:

  • Կիսվել: