երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կայացել է Հայկական Կարմիր խաչի ընկերության 28-րդ տարեկան համագումարը

Կայացել է Հայկական Կարմիր խաչի ընկերության 28-րդ տարեկան համագումարը

Կայացել է Հայկական Կարմիր խաչի ընկերության 28-րդ տարեկան համագումարը։

Համագումարի ընթացքում մասնակից 45 պատվիրակները ՀԿԽԸ նախագահի պաշտոնում առաջադրել են ՀԿԽԸ գլխավոր քարտուղարի տեղակալ Դավիթ Ներսիսյանի թեկնածությունը։

Փակ գաղտնի քվեարկությամբ 45 կողմ արդյունքով՝ բացարձակ միաձայն, նախագահ է ընտրվել Դավիթը Ներսիսյանը։

Դավիթ Ներսիսյանը Հայկական Կարմիր խաչի ընկերությունում գործունեությունը սկսել է 2012թվականից, որպես կամավոր, ապա աշխատել է ՀԿԽԸ Բնակչության տեղաշարժի բաժնում։ Հետո զբաղեցրել է ՀԿԽԸ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը։

ՀԿԽԸ այսօրվա համագումարին մասնակցել են Կարմիր խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ։

  • Կիսվել: