կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայաստանում օրենք չկա. Գեղամ Մանուկյան

Հայաստանում օրենք չկա. Գեղամ Մանուկյան

Հայաստանում այնպիսի իրավիճակ է, որ լրագրողները պետք է մոռանան տեղեկատվության ազատության մասին օրենքը, ԱԺ պատգամավորները՝ ԱԺ կանոնակարգը, քաղաքացիները՝ մի շարք օրենքներ, որովհետև Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան:

Այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ մեկնաբանելով Բագրատաշենում տեղի ունեցած միջադեպը:

«Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունը ամեն քայլափոխի արտահայտվում է քաղաքացիների վրա ոստիկաններին քսի տալով»,-հավելեց Գեղամ Մանուկյանը:

Նրա խոսքով, վերջապես հայերը սկսեցին հասկանալ, որ չկա առանձին Տավուշի կամ Արցախի խնդիր: Արցախը Հայաստանի դարպասն էր, հիմա Տավուշն է:

«Երևանցին , արարատցին, սյունեցին հասկանում են, որ այս քայլերով իշխանությունը վտանգը բերելու է իրենց դուռը, դրա համար բոլորը իրենց անհնազանդությունն են արտահայտում: Սուրեն Պապիկյանը, Էդվարդ Ասրյանը, Արմեն Գրիգորյանը, Արարատ Միրզոյանը, Մհեր Գրիգորյանը անօրինական գործողություններ են իրականացնում: Դեռ համաձայնություն չստորագրած, սկսում են սահմանազատում իրականացնել»,-ասաց պատգամավորը:

  • Կիսվել: