երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Եզդիների ցեղասպանությունը իրականացրած «Իսլամական պետության» թիկունքին Թուրքիան է. ԱԺ պատգամավոր

Եզդիների ցեղասպանությունը իրականացրած «Իսլամական պետության» թիկունքին Թուրքիան է. ԱԺ պատգամավոր

 2014 թվականին Սինջարի եզդիների ցեղասպանությունն իրականացրած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը միայնակ չէ, նրա  թիկունքին Թուրքիան է:

Այս մասին շեշտեց Հայաստանի ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը օգոստոսի 3-ը որպես 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու վերաբերյալ նախագծի քննարկման շրջանակում:

««Իսլամական պետություն»-ը, որը կազմակերպել էր ցեղասպանությունը, մենակ չէր: «Իսլամական պետության» թիկունքին Թուրքիան է: «Իսլամական պետության» բազաների մի մասը Թուրքիայում է: Մեր եզդի քույր-եղբայրներին, երբ առևանգում էին, նույն Ուրֆայի, մի քանի քաղաքների շուկաներում էին վաճառում մեկը մեկին: «Իսլամական պետություն»-ը ձևավորվեց նաև Արևմուտքի աջակցությամբ՝ ինչ է թե Սիրիայի իշխանություններին գահընկեց անեն, և դարձավ պատուհաս ամբողջ մարդկության համար»,-ասաց Մանուկյանը:

Պատգամավորը հիշեցրեց, որ 2014-ին, երբ Իսլամական պետությունը գրոհում էր Սինջարը, Շանգալը, Հայաստանի ԱԺ-ի բակում կազմակերպվեց մեծ բազմամարդ հանրահավաք, զորակցական համերգ՝ ի պաշտպանություն եզդի քույր–եղբայրների: 2015-ին Երևանում բացվեց եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան:

  • Կիսվել: