շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Անվերապահ աջակցությունն ենք հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Հայաստանի դեմոկրատական կուսակցություն

Անվերապահ աջակցությունն ենք հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Հայաստանի դեմոկրատական կուսակցություն

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն ի սկզբանե ողջունել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման սկզբնավորումը։ Արցախի Հանրապետության անկմանը հաջորդող Հայաստանի ապօրինի սահմանազատում-սահմանագծման ծանրագույն այս պահին գերաշնորհ Բագրատ սրբազանի առաջնորդությամբ շարժումը գալիս է դեպի քաղաքամայր Երևան։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը:

«Մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում հանուն հայոց ինքնիշխան, ժողովրդավարական պետության և նրա քաղաքացիների պաշտպանության ծավալված արդար շարժմանը։ ՀԴԿ- ն համոզված է՝ այս շարժումն արդեն համահայկական է, և բոլորս նվիրյալ զինվորի կարգավիճակով պատրաստ ենք ծառայելու պետականության պաշտպանության սրբազան գործին։ Գրավյալ Արցախից մինչև մասնատվող Տավուշ, ապա՝ ողջ Հայաստան մեր ուժերը միավորելու ենք, ճշմարտությունը հաղթելու է»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: