ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Դա վանդալիզմ էր, էդ մարդն ուղղակի չգիտի՝ ով է Գրիբոյեդովը. Ալեն Սիմոնյանը՝ Շահեն Հարությունյանի արարքի մասին

Դա վանդալիզմ էր, էդ մարդն ուղղակի չգիտի՝ ով է Գրիբոյեդովը. Ալեն Սիմոնյանը՝ Շահեն Հարությունյանի արարքի մասին

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «աչքի ընկնելու անհաջող փորձ» է համարում Շահեն Հարությունյանի երեկվա քայլը, երբ ակտիվիստը ռուս դրամատուրգ, բանաստեղծ Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանի վրչա կարմիր ներկ լցնելու քայլը:

«Բացասական եմ վերաբերում։ Էդ մարդն ուղղակի չգիտի՝ ով է Գրիբոյեդովը, ինչ դեր է ունեցել, ինչ համար են իրեն սպանել։ Վադալաիզմ է, որն անընդունելի է և որևէ կապ չունի իր նշած նպատակի հետ։ Աչքի ընկնելու անհաջող փորձ էր, որը, ի ուրախություն ինձ, հանրության բոլոր շերտերի մոտ բացասական արձագանք ստացավ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Սիմոնյանը։

Ավելի վաղ PrimeNews.am-ը տեղեկացրել էր, որ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը կարմիրով ներկել էր Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան ՌԴ–ում Նժդեհի հուշատախտակի նկատմամբ կատարված ոտնձգության:

  • Կիսվել: