երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է կլիմայի միջազգային երկխոսության 15-րդ նախարարական համաժողովին

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է կլիմայի միջազգային երկխոսության 15-րդ նախարարական համաժողովին

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն և Միավորված ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի կայանալիք 29-րդ հանդիպման նախագահության հրավերով նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը Բեռլինում մասնակցել են Պետերբերգի կլիմայի միջազգային երկխոսության 15-րդ նախարարական համաժողովին։

Պետերբերգի 15-րդ կլիմայական երկխոսությանը մասնակցել են շուրջ 40 երկրի բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ քննարկելու կլիմայական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված կոնկրետ քայլերը և ամրապնդելու վստահությունը ինչպես կլիմայական բազմակողմ բանակցություններում, այնպես էլ առանձին երկրների միջև: Երկխոսությունը միտված էր նաև 2024 թվականին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսի (UNFCCC COP 29) նախապատրաստման թեմաներին։

Պետերբերգի կլիմայական երկխոսությունը մեկնարկել է 2010 թվականին Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի կողմից և ամեն տարի միավորում է ընտրված պետությունները՝ ՄԱԿ-ի ԿՓՇԿԿ Կլիմայի փոփոխության կոնֆերանսներում հաջող բանակցությունների համար հող նախապատրաստելու համար:

«Առաքելություն 1.5» խորագրով երրորդ թեմատիկ նիստին նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես անդրադարձ է կատարվել կլիմայի ֆինանսավորման նպատակների, ինչպես նաև ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (UNFCCC), Կիոտոյի արձանագրության և Փարիզի համաձայնագրի այլ նպատակների շուրջ կոնսենսուսի ձևավորման հարցերին։ ինչպես նաև շեշտադրվել է, որ նորարարական մոտեցումների ցուցադրումը, միջազգային ֆինանսական համակարգի նպատակաուղղված բարեփոխումները, մասնավոր ֆինանսավորման և համակցված ֆինանսական լուծումների ընդլայնման որոշակիության ստեղծումը և ածխածնի շուկաների ամրապնդումը առանցքային են կլիմայական գործողությունների իրական վերափոխման հասնելու համար: Նորարարական ֆինանսական գործիքներն ու մեխանիզմները կարևոր նշանակություն ունեն՝ օգնելու հաղթահարել կլիմայի ֆինանսավորման առկա բացը և, ի վերջո, խթանել կլիմայական գործողությունները՝ Փարիզի համաձայնագրի նպատակներին հասնելու համար:
Համաժողովի շրջանակում քննարկումները քննարկումները ծավավել են հետևյալ թեմաների շուրջ՝

ներդրումների ազգային կլիմայական պլանների համապատասխանեցումը1.5°C-ի սահմանաչափը պահելու և կլիմայական դիմակայունությանն արագ հասնելու համար,

Փարիզի համաձայնագրի իրականացման համար ֆինանսական նոր աղբյուրների ստեղծում։

Ինչպես նաև կազմակերպվել է նախարարական թեմատիկ 3 աշխատաժողով՝ հետևյալ հարցերի շուրջ՝

 

ինչպե՞ս ձևավորել Կլիմայի ֆինանսավորման նոր հավաքական քանակական նպատակի (NCQG) արդյունավետ և արդար մոտեցումներ,

միջազգային ֆինանսական շրջանակում ին՞չ փոփոխությունների անհրաժեշտություն կա 1,50 C-ի սահմանաչափը պահելու և կլիմայական դիմակայունությանը հասնելու համար,

ինչպե՞ս մշակել իրական աշխարհում արագ իրականացում և ներդրումներ ապահովող Ազգային Սահմանված Գործողությունները (NDC-ներ), որոնք կհանգեցնեն երկարաժամկետ ցածր արտանետումների և հնարավո¬րու¬թյուններ կստեղծեն կլիմայի նկատմամբ դիմակայուն զարգացման համար:

  • Կիսվել: