երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը եղել է Գյումրու «Զանգակ» մանկապարտեզում

Սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը եղել է Գյումրու «Զանգակ» մանկապարտեզում

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ սուբվենցիոն ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբն այսօր մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի գլխավորությամբ եղել է Գյումրու «Զանգակ» մանկապարտեզում։

Պատասխանատուները շրջել և ծանոթացել են իրականացված աշխատանքներին, արձանագրել բոլոր թերացումներն ու խնդիրները, որոնց վերացման համար տրվել են հանձնարարականներ։

«Զանգակ» մանկապարտեզը վերանորոգվել է «Գյումրի համայնքի թվով 10 մանկապարտեզների վերանորոգում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, 126 մլն 901 հազար դրամ արժողությամբ սուբվենցիոն ծրագրի գումարի 70 տոկոսը տրամադրելու է Կառավարությունը։

Աննա Մարտիկյանը նշել է, որ մարզպետի անմիջական հանձնարարականն է անել հնարավորը սուբվենցիոն ծրագրերում անգամ ամենափոքր խնդիր չունենալու համար, անընդունելի կհամարվեն բոլոր այն ծրագրերը, որոնցում առկա են թերացումներ։

  • Կիսվել: